Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա

Նոր պլաստիկ իմպլանտը կօգնի ալերգիայով մարդկանց. news.am

Նոր պլաստիկ իմպլանտը կօգնի ալերգիայով մարդկանց. news.am

Ազդրի ալերգիա չառաջացնող նոր իմպլանտը կարող է օգնության հասնել հոդացավից տառապող մարդկանց, ովքեր չեն կարող օգտագործել դրա ավանդական մետաղական տարատեսակները: Այսպիսին են սարքի կլինիկական հետազոտությունների արդյունքները: 

Ազդրի նոր իմպլանտը պատրաստված է նույն ամուր պլաստիկից, որը կիրառվում է մեծ  հզորությամբ էլեկտրական հաղորդալարերի արտադրության մեջ: Այն կօգտագործվի ազդրի վիրահատություններում:

Այդ միջամտությունը, որը կոչվում է կոնքազդրային հոդի մակերեսային Polymotion պրոթեզավորում, երեք միլիմետրանոց գավաթ է օգտագործում, որը պատրաստված է լայնակիորեն կապված պոլիէթիլեն կոչվող նյութից եւ պլաստիկի հնարավոր ամենաամուր տեսակներից է: Նոր միջամտությունը մշակվել է Բիրմինգեմի BMI Edgbaston հիվանդանոցում, վիրաբույժ օրթոպեդ Դերեք Մակմիննի ղեկավարությամբ:

Նա բացատրել է, որ ազդրի ավանդական մետաղական պրոթեզները կոբալտա-քրոմային համաձուլվածքներ են օգտագործում: Որոշ մարդկանց մոտ մետաղի հանդեպ ալերգիկ հակազդեցություններ են առաջանում, որի դեպքում հնարավոր է շրջակա մկանների մեռուկացում եւ հիվանդի մշտական հաշմանդամություն:

Նոր տեխնոլոգիայի եւս մեկ առավելություն է հեռացվող ոսկրի ավելի փոքր մակերեսը` ի տարբերություն կոնքազդրային հոդի ավանդական վիրահատության, որի ժամանակ հեռացվում է ազդրային ոսկրի գլուխը և նրա տեղում մետաղական իմպլանտ է տեղադրվում:  Նոր վիրահատությունն առավել օգտակար կլինի կանանց ո՛չ միայն այն պատճառով, որ նրանք ավելի հաճախ են տառապում մետաղի հանդեպ ալերգիայից, այլեւ նրանց մոտ ավելի հաճախակի է կոնքազդրային հոդի տեղաշարժում արձանագրվում:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ